Վթարի ենթարկված Ս. Չափանյանը փնտրում է իրեն օգնություն ցուցաբերած տղամարդուն՝ շնորհակալություն հայտնելու համար

Վթարի ենթարկված Ս. Չափանյանը փնտրում է իրեն օգնություն ցուցաբերած տղամարդուն՝ շնորհակալություն հայտնելու համար

Վթարի ենթարկված Սեյրան Չափանյանը փնտրում է իրեն օգնություն ցուցաբերած տղամարդուն՝ շնորհակալություն հայտնելու համար: Ընթերցեք նյութը ամբողջությամբ և օգնեք Սեյրանին գտնելու օգնություն ցուցաբերած տղամարդուն։ Կիսվեք ու տարածեք։

Փետրվարի 4-ին, Ախալքալաք-Արագվա ճանապարհին, Օրջա գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հարսանյաց կորտեժի մեքենան բախվել էր դիմացի մեքենային, ինչի հետեւանքով տուժել էր 6 մարդ։

Տուժածներին տեղափոխել էին Ախալքալաքի կլինիկա, սակայն վիճակի ծանրության պատճառով որոշել են նրանցից չորսին տեղափոխել Թբիլիսի։

Տուժածներից մեկը Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղից Սեյրան Չափանյանն է, ինչպես մեզ ասաց Սեյրանը՝ վթարից հետո մի քանի վիրահատություն է տարել, և աստիճանաբար կազդուրվում է։

Վթարից հետո Սեյրանին և այլ տուժածների հիվանդանոց է տեղափոխել այդտեղով անցնող վարորդներից մեկը, ով վարելիս է եղել Mercedes Vito ավտոմեքենա։

Սեյրանը դիմել է NOR ռադիոկայանին որպեսզի գտնի վարորդին և իր շնորհակալությունը հայտնի նրան՝ ցուցաբերած օգնության համար։

Սեյրանը նշում է, որ ինքը այդ պահին ի վիճակի չի եղել իմանալու, թե ով է եղել այդ վարորդը և ոչ ոք տեղեկություն չունի նրա մասին։

Սեյրան Չափանյանը տրամադրել է իր հեռախոսահամարը (595764888), և խնդրում է Mercedes Vito-ի վարորդին այս մասին ընթերցելուն պես կապ հաստատել իր հետ։