Յոթ միլիոն լարի՝ 15 րոպեում

Յոթ միլիոն լարի՝ 15 րոպեում

Ավարտվել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բերքահավաք տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրի» հայտերի ընդունումը։ Ախալքալաքից 2 հոգի ֆինանսավորում են ստացել գյուղտեխնիկայի ձեռքբերման համար, սակայն հայտերի քննարկումը դեռ շարունակվում է, հնարավոր է մրցույթի հաղթողների թիվն ավելանա։ Գրում է jnews.ge-ն:

Գյուղատնտեսության նախարարությունն այս տարվա հունվարին հայտարարել էր գյուղատնտեսական բերքահավաք տեխնիկայի ձեռքբերման համաֆինանսավորման մրցույթ։

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանը կից գործող Ախալքալաքի խորհրդատեղեկատվական կենտրոնի առաջատար մասնագետ Արման Հարությունյանի խոսքով, ծրագիրը բացվել է փետրվարի 1-ին՝ ժամը 12-ին, և 15 րոպե անց ծրագրի ողջ ֆոնդը ծախսվել է, ուստի հայտերի ընդունումն ավարտվել է 15 րոպեից:

Ախալքալաքից, ֆինանսավորման համար, դիմողների ստույգ թիվը հայտնի չէ։

«Մեր գրասենյակի օգնությամբ Ախալքալաքից դիմել է հինգ հոգի, բայց առանց մեր օգնության էլ մարդիկ կարող էին դիմել։ Մենք գիտենք, որ 2 հոգի արդեն ֆինանսավորում են ստացել, թեև հայտերի ճշտման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, թիվը կարող է ավելանա»,- ասաց Արման Հարությունյանը։

Մրցույթում հաղթած Ախալքալաքցի մի ֆերմերը դրամաշնորհ է ստացել խոտհնձիչ տեխնիկա, մյուսը՝ կարտոֆիլ հավաքող տեխնիկա գնելու համար:

Հայտադիմումների քննարկման գործընթացը դեռ շարունակվում է, սխալ լրացված հայտադիմումների հայտնաբերման դեպքում դրանք դուրս կմնան մրցույթից և, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի նոր մրցույթ։

Ծրագրի ընդհանուր ֆոնդը կազմում էր 7 մլն լարի, որից 3 մլն 600 լարին տրամադրվել է կոմբայն ձեռք բերելու համար, մնացածը՝ բերքահավաք այլ տեխնիկայի (ագրեգատների) ձեռքբերման համար։

Ֆինանսավորում, որը կարող են ստանալ ֆերմերները