Արևմուտքը 150 միլիարդ դոլար է ծախսել Կիևի համար. Պուտին

Արևմուտքը 150 միլիարդ դոլար է ծախսել Կիևի համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ հանդես է գալիս ուղերձով։

Ուղերձում նախագահը Արևմուտքին է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ։

«Արևմուտքն է պատերազմ սկսել, Իսկ Ռուսաստանն ուժ է գործադրում այն կանգնեցնելու համար։ Վերջին տասնամյակների ընթացքում Արևմուտքը շշից բաց է թողել ջինը և քաոսի մեջ գցել ամբողջ տարածաշրջաններ»,-ասել է նախագահը։

Ըստ Պուտինի՝ Արևմուտքն արդեն ավելի քան 150 մլրդ դոլար է ծախսել Կիևին աջակցելու և նրան զենք մատակարարելու համար։

«Մյունխենի համաժողովում Ռուսաստանի դեմ անվերջ մեղադրանքներ էին հնչեցնում։ Եվ դա անում էին միայն այն պատճառով, որ բոլորը մոռանան, թե ինչ է արել արևմուտքը վերջին տասնամյակում։ Այդ նրանք են ջինը դուրս թողել շշից, ամբողջ տարածաշրջաններ քաոսի մատնել։ 2001թ. ԱՄՆ սանձազերծած պատերազմների արդյունքում զոհվել է 900 հազար մարդ, 38 միլիոնը դարձել փախստական։ Արևմուտքը Ուկրաինային օգտագործում է Ռուսաստանի դեմ որպես գործիք ու պոլիգոն: Ինչքան հեռահար զենք տան Ուկրաինային, այնքան ավելի ենք հեռացնելու վտանգը մեր սահմաններից»,- նշել է Պուտինը։ 1in.am