Վերջին օրերին ինչպես Վրաստանի մի շարք քաղաքներում այնպես էլ Նինոծմինդայի ֆիրմային բենզալցակայաններում բենզինի եւ դիզվառելիքի գների որոշակի անկում է նկատվում:
Նինոծմինդայի «Վիսոլ» բենզալցակայանում 2022 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով 1 լիտր պրեմիում բենզինի գինը կազմում էր 3,66 լարի իսկ հիմա արժե 2,89 լարի, «Շևրոն» -ում նախկին 3,60 լարիի փոխարեն արժե 2,59 լարի, իսկ «Լուկ Օիլ» -ում 3,55 լարիի փոխարեն 2,74 լարի: Ռեգուլյարի գինը «Վիսոլ» -ում նախկին՝ 3,45 լարիի փոխարեն այսօրվա տվյալներով արժե 2,27 լարի, «Շևրոն» -ում նախկին 3,40 լարիի փոխարեն արժե 2,23 լարի, իսկ «Լուկ Օիլ» -ում՝ 3,45 լարիի փոխարեն արժե 2,45 լարի:
Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում բենզինը միջին հաշվով էժանացել է 60-70 թեթրիով, ինչը չի կարելի ասել դիզելային վառելիքի մասին:
2022 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով «Լուկ Օիլ» -ում եվրոդիզելի գինը կազմում էր 3,55 լարի, դիզելի գինը 3,45 լարի, այսօրվա դրությամբ եվրոդիզելը արժե 3,60 լարի իսկ դիզելը՝ 3,50 լարի: Մնացած լցակայաններում իրավիճակը դիզվառելիքի գների հետ կապված նույնպես բարձր է, «Շևրոն» -ում՝ եվրոդիզել – 3,45 լարի, դիզել – 3,35 լարի, «Վիսոլ» -ում՝ եվրոդիզել – 3,69 լարի, դիզել – 3,34 լարի:
Չնայած այն բանին, որ այլ քաղաքներում դրանց գները Նինոծմինդայի համեմատ ավելի ցածր են: Ախալցիխեում 1 լիտր պրեմիում բենզինի գինը կազմում է 2,44 լարի, ռեգուլյարի գինը՝ 2,10 լարի, եվրոդիզելը արժե – 3,19 լարի իսկ դիզելը – 3,09 լարի:
Բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացման մասին զրուցեցինք Նինոծմինդայի վարորդների հետ:
Վարորդներից մեկի խոսքով՝ դիզելային շարժիչ ունեցող մեքենայի վարորդները շատ են բողոքում վառելիքի բարձր գներից, քանի որ դիզելը բենզինից ավելի թանկ է: Ապրանքների թանկացումը նույնպես կապված է դիզվառելիքի գների բարձրացման հետ: Եթե համեմատենք մյուս քաղաքների հետ այստեղ դիզվառելիքը ավելի թանկ է:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝