Նինոծմինդա քաղաքի փողոցները գնալով ավելի ու ավելի են քանդվում եւ գտնվում են անմխիթար վիճակում: Գոյություն ունեցող փոսերի պատճառով մեքենաները դժվարությամբ են շարժվում քաղաքում։
Վարորդներից մի քանիսը NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ քաղաքի փողոցներում տեղ-տեղ փոսեր են գոյացել եւ վերանորոգման կարիք զգացվում է, չնայած գարունը նոր է սկսվում հետագայում երեւի կվերանորոգեն:
Մենք դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ այս տարի վերանորոգման աշխատանքներ իրականացվելու են Նինոծմինդա քաղաքի բոլոր այն փողոցներում, որտեղ փոսեր են գոյացել եւ անմխիթար են, վերանորոգման աշխատանքները կիրականացվեն ամռանը:
Նշենք, որ քաղաքի ճանապարհներին առկա փոսերը վերականգնելու համար Նինոծմինդայի քաղաքապետարանը տեղական բյուջեից հատկացրել է 300.000 լարի գումար: