Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը տեղական բյուջեից 300.000 լարի կհատկացնի քաղաքի ճանապարհներին առկա փոսերը լցնելու համար։
Նինոծմինդայի որոշ փողոցներում (Պուշկին, Սպանդարյան, Տերյան և այլն) ճանապարհներն անմխիթար վիճակում են։ Գոյություն ունեցող փոսերի պատճառով մեքենաները դժվարությամբ են շարժվում քաղաքում։ 2022 թվականին տեղական բյուջեից 100.000 լարի է հատկացվել փոսերը լցնելու համար, սակայն այս գումարը բավարար չի եղել բոլոր փողոցները վերականգնելու համար։
Աշխատանքները ղեկավարել է «Ջավախավտոգզա» ընկերությունը, որն իրականացրել է Պուշկին և Կառլ-Մարքս փողոցների վերականգնումը։ Որոշ փոքր փոսեր ընկերությունը ծածկել է ասֆալտով, բետոնով և ավազով, սակայն ավելի մեծերը դեռ վտանգ են ներկայացնում վարորդների համար։
Քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից ասում են, որ գումար է հատկացվել այլ ճանապարհների հիմնանորոգման համար, սակայն այդ գումարը կարող է չբավականացնել, քանի որ նույն վիճակն է գյուղերի ճանապարհներին։ Նշենք, որ այս աշխատանքների մրցույթը դեռ չի հայտարարվել։