Լուծում պահանջող խնդիր քաղաքի փողոցներում

Լուծում պահանջող խնդիր քաղաքի փողոցներում

Նինոծմինդա քաղաքի Երեւանյան փողոցի կոյուղու դիտահորերը դեռ անմխիթար վիճակում են։

Մայիսի սկզբին NOR ռադին հեռարձակեց, որ Երևանյան փողոցի երկու դիտահորը գտնվում է կիսաքանդ վիճակում, ինչը վտանգ է ներկայացնում։ Դրանցից մեկն արդեն վերականգվել է։ Բայց երկրորդը նույն վիճակում է, և ամեն օր վիճակը վատանում է, քանի որ փլուզվում է։ Որպեսզի չխցանվի և տհաճ հոտ չտարածվի, բնակիչները քարերով փակել են ջարդված դիտահորը։ Լյուկը գտնվում է փողոցի մեջտեղում և խանգարում է երթեւեկությանը։ Բնակիչների խոսքով՝ գիշերը կարող ես չնկատել, ընկնել ու ոտքերդ կոտրել։

Այս վիճակում Նինոծմինդա քաղաքում դեռ կան կոյուղու մի քանի դիտահորեր, որոնց մասին NOR ռադիոն հաճախ է հաղորդում։