Նինոծմինդա քաղաքում կոյուղու դիտահորերի խնդիրը դեռ արդիական է։ Ռադիո NOR-ը հաճախ է դարանց անդրադառնում: Երկու ամիս առաջ մեր ռադիոկայանը հեռարձակեց Կարլ Մարքս նրբանցկի և Պուշկինի փողոցներում գտնվող կոյուղու դիտահորերի անմխիթար վիճակի մասին։
Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս նրբանցքի կոյուղու դիտահորերը օրեցօր ավելի ու ավելի են քանդվում։ Դրանք գտնվում են երթևեկելի մասում և խանգարում են երթևեկությանը։ Բնակիչների խոսքով՝ գիշերը կարող ես չնկատել, ընկնել ու ոտքերդ կոտրել։ Աշխատանքը վատ է կատարվում ինչպես ասֆալտապատման ընթացքում, այնպես էլ դրանից հետո : Դիտահորերի անցքերից քարեր և այլ աղբ է լցվում, ինչը հանգեցնում է կոյուղու խցանման: Բնակիչները թղթե պարկերով ծածկել են անցքերը, որպեսզի և հոտը չտարածվի փողոցում և քարեր չլցվեն կոյուղի, նման մի դեպքից հետո կոյուղին խցանվել է, իսկ բնակիչները ստիպված են եղել անձամբ մաքրել կոյուղու համակարգը ։
Պուշկինի փողոցի վթարային կոյուղու լյուկի վիճակը երկու ամիս շարունակ անմխիթար վիճակում է. Լյուկը գտնվում է խաչմերուկում և խանգարում է ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների տեղաշարժին։ Բնակիչները դժգոհում են, որ դա վթարային իրավիճակ է ստեղծում մեքենաների համար, մարդիկ կարող են ընկնել լյուկը և կոտրել ոտքերը։