Նինոծմինդա քաղաքի Հովսեփյան և Միկոյան փողոցներում փլուզվել են կոյուղու դիտահորեր:
Ըստ այդ փողոցների բնակիչների ՝ փլված հորերը խանգարում են մեքենաների տեղաշարժին, և եթե դա այդպես լինի, մարդիկ կարող են գիշերը չնկատել և ընկնել դիտահորը:
Այս հարցի կապակցությամբ մենք կապ հաստատեցինք ջրամատակարարման ծառայության պետ Արզուն Գորոյանի հետ, ով նշեց, որ Հովսեփյան փողոցում կոյուղու դիտահորը ամբողջությամբ կոտրված է, օրերս Ախալցխայից նոր դիտահոր կբերվի և այդ խնդիրը կվերացվի: Ինչ վերաբերում է Միկոյան փողոցին, Արզուն Գորոյանը տեղյակ չէր սրա մասին և խոստացավ հետևողական լինել: