Արգելել բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին. Զուրաբիշվիլի

Արգելել բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին. Զուրաբիշվիլի

Բոլոր այն քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին, մեր երկրի և նրա բնակչության ընտրած ճանապարհին, պետք է հակասահմանադրական ճանաչվի և արգելվի,- ասված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։

«Խորհրդարանի պատգամավորի կողմից սահմանադրության դեմ հայտարարություններ անելը տագնապալի է։

Երկրի գերագույն օրենքը սահմանադրական մարմիններին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները Եվրամիությանը Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար։

Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան կազմակերպությանը լիարժեք ինտեգրումը Վրաստանի Սահմանադրությամբ հռչակված նպատակն է։

Բոլոր այն քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին, մեր երկրի և նրա բնակչության ընտրած ճանապարհին, պետք է հակասահմանադրական ճանաչվի և արգելվի»,- ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։1tv.ge