Ջարդված բետոնե պատնեշները Հեշտիայում. Որն է պատճառը

Ջարդված բետոնե պատնեշները Հեշտիայում. Որն է պատճառը

Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին, Ղաուրմա գյուղի մոտակայքում եւ Հեշտիայի գյուղամիջյան կենտրոնական ճանապարհին, նախկինում ասֆալտապատման աշխատանքների իրականացման հետ միասին, ջրատար անցումների վրա կառուցվել է բետոնե պատնեշներ, որոնց մեծ մասը շարքից դուրս են եկել:

Ինչ՞ն է պատճառ հանդիսանում, ո՞վ է պատասխանատու այդ պատնեշների քանդվելու կամ ջարդվելու համար եւ արդյոք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ, Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը ասաց. «Ձմռանը մերկասառույցի պատճառով վարորդները չեն կարողացել կառավարել ավտոմեքենաները եւ հարվածել են բետոնե պատնեշներին: Այս տարի վերանորոգման աշխատանքներ չի նախատեսվում, այս հարցի մասին ես կտեղեկացնեմ քաղաքապետարան եւ հույսով ենք հետագայում ինչ -որ լուծում կլինի: Բետոնե պատնեշների կառուցումից անցել է մոտ 3-4 տարի, իսկ դրանց ժամկետը կազմում էր 2 տարի, որը արդեն լրացել է»:

Մանրամասները՝ ձանյնագրությունում.

Radio NOR · Ջարդված բետոնե պատնեշները Հեշտիայում. Որն է պատճառը

Կարդացեք նաեւ`