Ուժեղ քամու ավերածությունները Նինոծմինդայում

Ուժեղ քամու ավերածությունները Նինոծմինդայում

Մարտի 5-ի երեկոյան ուժեղ քամին քանդել է Կաթնատու գյուղի բնակիչ Արա Խաչատրյանի տնտեսական սենյակի և նկուղի տանիքները։

Ամեն ինչ տեղի ունեցավ ընդամենը մի քանի րոպեում։ Ուժեղ քամի էր, ուժեղ ձայն լսեցինք, դուրս եկանք ու տեսանք, որ տանիքն ամբողջությամբ քշել է։

Ինչպես տեղեկացանք տուժած ընտանիքից, նրանք օգնության խնդրանքով դիմել են Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կքննարկեն դիմումը։

Ինչպես հավելեց բնակիչը, քամու պատճառած վնասը կազմում է մոտ 4000 լարի։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից նշել են, որ այս պահին միայն մեկ դիմում է ստացվել, քամուց տուժած բնակիչներից այլ դիմումներ չեն եղել։

Ռադիո NOR-ը կհաղորդի մյուս գյուղերի մասին, որտեղ քամին վնաս է հասցրել, և արդյոք տուժածներին օգնություն կտրամադրվի հետագա նյութերում: