NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղի մինի մարզադաշտը քանդվել է եւ այն օգտագորրծման պիտանի չէ:
Փոքր Գոնդուրայի բնակիչները NOR -ի հետ զրույցում ասացին. «Մինի մարզադաշտը արդեն 3-4 տարի է գտնվում է քանդված վիճակում: Խաղադաշտը քանդվել է եւ վատ վիճակում է գտնվում ինչպես ցանկապատը այնպես էլ տարածքը, որտեղ անձրեւային եղանակներից հետո ընդհանրապես սպորտով զբաղվել հնարավոր չէ: Անցյալ տարի կառավարությունը եկել տեսել էր եւ նշել էին որ պետք է վերանորոգեն, տեսնենք թե ինչ է լինելու»:
Երիտասարների խոսքով՝ գյուղում զբաղվում են միայն վոլեյբոլով որը հնարավոր է տաք եղանակներին քանի որ տարածքը գտնվում է դրսում: Իսկ ֆուտբոլի հետ կապված լավ կլիներ, որ մինի մարզադաշտը վերանորոգվեր, քանի որ գյուղում այլ զբաղմունք չունեն:
Խնդրի առնչությամբ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից տեղեկացանք, որ Փոքր Գոնդուրայի խաղադաշտի վերանորոգման հետ կապված տարվում է ծրագրի պատրաստման աշխատանքներ՝ որը ավարտելուց հետո կհայտարարվի մրցույթ եւ վերանորոգման աշխատանքերը կսկսվեն: Այս ծրագրի մեջ ներառված են թվով 3 մարզադաշտ, Փոքր Գոնդուրայի, Սպասովկայի եւ Դիլիֆի: Նախատեսված գումարը կազմում է 150 000 լարի:
Թե հետագայում ինչպիսի զարգացում կունենա վերոնշյալ մարզադաշտի վերանորոգման հարցը՝ NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ պարբերաբար կտեղեկացնի այդ մասին:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Ընթերցեք նաեւ՝