Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում գոյություն ունի մշակույթի տուն եւ չնայած վատ պայմաններին երբեմն միջոցառումներ իրականացվում են: Չնայած դահլիճի չջեռուցվելուն եւ անմխիթար վիճակին՝ վերջերս Ջիգրաշենի մշակույթի տանը իրականացվել էր միջոցառում, գյուղի պարային համույթի մասնակցությամբ:
Ջիրգաշենի մշակույթի տունը ունի կոսմետիկ վերանորոգման կարիք, էլեկտրական հոսանքի լարերը գտնվում են անապահով վիճակում, ինչպես նաեւ առաստաղը ունի վերանորոգման կարիք: Դահլիճը չի ջեռուցվում եւ ձմեռային պայմաններում չի գործում:
Այս հարցի շուրջ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայություն, ճշտելու համար թե արդյոք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ կապված Ջիգրաշենի մշակույթի տան հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ այդ ուղղությամբ դեռեւս ոչ մի աշխատանք չի նախատեսվում:
Նշենք, որ վատ վիճակում են գտնվում նաեւ Ժդանովականի, Գանձայի, Մեծ Գոնդուրայի մշակույթի տները: Իսկ այլ գյուղերի մշակույթի տների մասին կանդրադառնանք մեր հետագա նյութերում:
Ընթերցեք նաեւ՝