Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղը Գորելովկայի համայնքի մեջ միակ գյուղն է, որտեղ դեռեւս գոյություն ունի մշակույթի տուն եւ չնայած վատ պայմաններին երբեմն միջոցառումներ իրականացվում են: Չնայած դահլիճի չջեռուցվելուն եւ անմխիթար վիճակին՝ վերջերս Ժդանովականի մշակույթի տանը իրականացվել էր տոնական միջոցառում, գյուղի երիտասարդների մասնակցությամբ: RadioNORfacebook
Ժդանովականի մշակույթի տունը արդեն երկար ժամանակ է գտնվում է անմխիթար վիճակում: Շենքի դռները եւ պատուհանները կոտրվել են, պատերի ծեփերը թափվել, էլեկտրական հոսանքի լարերը գտնվում են անապահով վիճակում: Մշակույթի տանը կից սենյակը նույնպես անմխիթար է ու քանդված, կտուրը ու բեմահարթակի տախտակները կոտրված են եւ ունեն փոփոխման կարիք:
Ժդանովականի բնակիչները NOR -ի հետ զրույցում նշեցին, որ լավ կլիներ որպեսզի ուշադրություն դարձվեր մշակույթի տանը եւ վերանորոգվեր, քանի որ այն հանդիսանում է միակ վայրը, որտեղ անցկացնում են ամանորյա, վերջին զանգի, եւ այլ միջոցառումներ:
Այս հարցի շուրջ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն, ճշտելու համար թե արդյոք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ կապված Ժդանովականի մշակույթի տան հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ այդ ուղղությամբ դեռեւս ոչ մի աշխատանք չի նախատեսվում:
Տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության պետ Սայաթ Մկոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Բյուջեի մեջ վերոնշյալ հարցը այս պահին նախատեսված չէ, բայց հետո հնարավոր է փոխանցիկային գումարի մնացորդից գումար նախատեսվի նաեւ մշակույթի տան համար»:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մշակույթի տան տնօրեն Գայ Ղարսլյանից, վերջին 3 տարվա ընթացքում շրջանում վերանորոգոման պատճառով փակվել են թվով 5 մշակույթի տներ՝ Ժդանովական, Մեծ Արագյալ, Փոքր Խանչալի, Կաթնատու եւ Հեշտիա: Այստեղից վերանորոգման աշխատանքներ իրականացվել է Հեշտիայի մշակույթի տանը, որոնք արդեն ավարտվել են:
Կարդացեք նաեւ՝