Հեշտիայի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները ավարտվել են

Հեշտիայի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները ավարտվել են

NOR ռադիոկայանը նախկինում բազմիցս անդրադարձել էր այն խնդրին, որ Հեշտիայի մշակույթի տունը գտնվում է անմխիթար վիճակում եւ ունի վերանորոգման կարիք:

Նշենք, որ մշակույթի տան վերանորոգման աշխատանքները մեկնարկել է 2021 թվականից: Վերանորոգվել է նախնական ակումբի ֆոյեն՝ շինարարության մրցույթը շահել էր Ախալքալաքից Վարդ Մկոյանին պատկանող շինարարական ընկերությունը, մոտ 60 000 լարի գումարի դիմաց:

2022 թվականին, Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ Հեշտիայի մշակույթի տան վերանորոգման շարունակման համար՝ գումարը նախատեսվել է 55 000 լարի:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, 52 000 լարի գումարի դիմաց մրցույթը շահել է Ախալքալաքից Սերգեյ Չոլախյանին պատկանող շինարարական ընկերությունը: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել է օգոստոսի 12 -ին եւ դրանք ավարտին հասցնելու համար նախատեսված է մոտ 3 ամիս ժամանակ մինչեւ հոկտեմբերի 7 -ին: Սակայն աշխատանքները երկարել են քանի որ տարվել է լրացուցիչ աշխատանք՝ շենքի կտուրի հետ կապված:

Մշակույթի տանը կատարվել են հետեւյալ աշխատանքները՝ ամբողջովին փոխվել է առաստաղը ինչպես դահլիճի այնպես էլ 2 -րդ ֆոյեի: Տարվել է ներսի հարդարման աշխատանքներ, վերականգնվել են էլեկտրական հոսանքի լարերը եւ տեղադրվել լուսարձակներ: Ինչպես նաեւ վերանորոգվել է դահլիճի կտուրը, փոխվել են դռները, պատուհանները այդ թվում գյուղական խորհրդի շենքի:

«Ստուգումներ իրականացնող հանձնաժողովը ներկա պահին ստուգման աշխատանքներ է իրականացնում որոնք ավարտելուց հետո դահլիճը կհանձնվի շահագործամ»,- նշեցին ենթակառուցվածքների ծառայությունից:

Կարդացեք նաեւ՝