Արդեն 2 ամիս է ինչ Հեշտիայի մշակույթի տան ֆոյեի վերանորոգման աշխատանքները սկսվել են:
Իրականացվող աշխատանքները ավարտվել էին երկու շաբաթ առաջ, սակայն ստուգումներ իրականացնող հանձնաժողովի անդամների կողմից գրանցվել էր մի քանի թերություններ, որոնք շինարարություն իրականացնող ընկերությունը պետք է վերացներ:
Երեկ՝ ստուգումներ իրականացնող հանձնաժողովը վերանայելուց հետո ընդունեց Հեշտիայի մշակույթի տան ֆոյեի վերանորոգման աշխատանքները:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Քանի որ հնարավոր չէ միջոցառումներ անցկացնել դահլիճում, այդ պատճառով մենք ուզում էինք սկզբում մշակույթի տան դահլիճը վերանորոգել: Սակայն վատ կազմված նախագծի պատճառով հանձնաժողովի անդամների եւ բնակիչների հետ միասին որոշեցինք դահլիճի վերանորոգման աշխատանքները հետաձգել, փոխարենը ավարտին հասցվեց ֆոյեի աշխատանքը ամբողջովին»:
Հիշեցնենք, որ ակումբի շինարարության մրցույթը շահել էր Ախալքալաքից Վարդ Մկոյանին պատկանող շինարարական ընկերությունը, մոտ 60 000 լարի գումարի դիմաց:
Մանրամասները՝ աուդիոնյութում.