NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Հեշտիայի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները մայսիսի 1 -ից արդեն մեկնարկել են:
Ակումբի շինարարության մրցույթը՝ շահել է Ախալքալաքից Վարդ Մկոյանին պատկանող շինարարական ընկերությունը, մոտ 60 000 լարի գումարի դիմաց:
Նշենք, որ մշակույթի տանը կատարվել է տարբեր աշխատանքներ, ֆոյեի տանիքը, դռները եւ պատուհանները փոխվել են ամբողջությամբ, բետոնապատվել է հատակը, ինչպես նաեւ տարվում են սվաղապատման եւ սալիկապատման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Հեշտիայի մշակույթի տան վերականգման եւ նորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար նախատեսված է 3 ամիս ժամանակ: