2022 թվականի նոյեմբերի 17 -ին, դպրոցական օլիմպիադայի շրջանականերում Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում ավարտվել էր սեղանի թենիսի առաջնությունը, որտեղ տղաների խմբում հաղթել էր Ժդանովականի, իսկ աղջիկների խմբում Օրոջալարի թիմերը:
Վերոնշյալ թիմերը մարտի 11 -ին մասնակցեցին Ախալցիխեում կայանալիք շրջանային փուլին:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդգար Մնոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Նինոծմինդայում հաղթելուց հետո մենք մեկնեցինք Ախալցիխե, որտեղ սկզբից մրցեցինք Ասպինձայի թիմի հետ եւ եզրափակչում հանդիպեցինք Ախալքալաքի թիմին՝ հաղթեցինք եւ գրավեցինք 1 -ին հորիզոնականը: Աղջիկների խումբը ներկայացրեց Օրոջալարի թիմը, ովքեր նույնպես հաղթեցին եւ գրավեցին 1 -ին տեղը: Ասեմ, որ 1 -ին տեղ գրավող մասնակիցները հաջորդ փուլում կներկայացնեն Սամցխե Ջավախեթին արդեն հանրապետությունում»:
Նշենք, որ մասնակիցները պարգեւատրվեցին մեդալներով եւ գավաթով:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Ընթերցեք նաեւ՝