Դպրոցներում դասընթացը կվերսկսվի վաղվանից

Դպրոցներում դասընթացը կվերսկսվի վաղվանից

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը ավարտվում է մարտի 14-ին, ըստ այդմ՝ դասընթացը կվերսկսվի վաղվանից՝ մարտի 15-ից:

Ի դեպ, գարնանային արձակուրդը մեկնարկել էր մարտի 8-ից: Նշենք, որ դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը սկսվել է հունվարի 16-ին:

Ի դեպ, 2022-2023 ուստարին 2-րդ-ից 11-րդ դասարանցիների համար կավարտվի հունիսի 15-ին: Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն 2023 թվականի մայիսի 25-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 19-ին:

Հարկ է նշել, որ երկրորդ կիսամյակում կա, ընդհանուր առմամբ, 97 ուսումնական օր (1-ին դասարանցիների համար՝ 83 օր, 12-րդ դասարանցիների համար՝ 79 օր):

Առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, եղել է 74 ուսումնական օր:aliq.ge