«Բարսելոնայի» կամային հաղթանակը «Ռեալի» նկատմամբ (տեսանյութ)

«Բարսելոնայի» կամային հաղթանակը «Ռեալի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց չեմպիոն «Ռեալին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

9-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ 45-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն։

81-րդ րոպեին «Ռեալի» իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն գրավեց «Բարսելոնայի» դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն։

«Բարսելոնան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» երկրորդն է՝ 56 միավոր։