Մարտի 28-ին Նինոծմինդայի վեց գյուղեր կհոսանքազրկվեն

Մարտի 28-ին Նինոծմինդայի վեց գյուղեր կհոսանքազրկվեն

Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, մարտի 28-ին Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Ժամը 15:00-18:00 – Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Ժդանով, Օրլովկա, Սպասովկա, Եֆրեմովկա, Սամեբա գյուղերը կհոսանքազրկվեն:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: