Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների բնակիչները ստիպված են լինում գնալ Ախալցխա՝ տեղում հեմոդիալիզի կենտրոնի բացակայության պատճառով։ Սա բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա։
28-ամյա Ռենադա Զորօղլյանը Ախալցխայում երեք տարի յոթ ամիս է ինչ դիալիզ է անցնում։ Նա դժվարությամբ է դիմանում ճանապարհին և որպես Գորելովկա գյուղի բնակիչ անհնար է այդքան ճանապարհն անցնելը։ Ախալցխա տանող ճանապարհը մեկ ժամից ավելի է տեւում։ Ռենադան ստիպված է տուն վարձել հիվանդանոցից ոչ հեռու, որտեղ նա դիալիզ է անցնում։ Տուն վարձելու համար վճարում է 550 լարի։ Ռենադան ծնողների հետ վարձով է ապրում։
Ինչպես մեզ պատմեց Ռենադան, իր ծնողները ստիպված են եղել վաճառել գյուղի ողջ ունեցվածքը՝ դստեր համար դոնոր գտնելու համար, սակայն չի ստացվել։ Եվ այս ամբողջ գումարը նրանք ծախսել են ճանապարհի վրա։ Նա արդեն մեկ տարի է, ինչ ապրում է Ախալցիխեյում։ Ռենադան շաբաթական երեք անգամ դիալիզի է անցնում:
Դիալիզն անվճար է, բայց դեղերը վճարովի են։ Նինոծմինդայի քաղաքապետարանի դիալիզի ենթարկվող բնակիչները Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական փաթեթից ստանում են միանվագ օգնություն՝ 2000 լարիի չափով։ Գումարի կեսը ստանում են առաջին եռամսյակում, կեսը՝ երկրորդում։ Ռենադան առաջին խմբի հաշմանդամ է, ստանում է օգնություն և թոշակ, սակայն այս գումարը հազիվ է բավարարում դեղերին։
Ներկայումս Ռենադան վիրահատության կարիք ունի։ Նրա ձեռքի վրա ուռուցք կա, բայց նա ֆինանս չունի այս վիրահատության համար։ Նա արյան բարձր ճնշում ունի։ Դիալիզից հետո նրան հանգստություն է պետք, բայց նույն տանը վարձով ուրիշ մարդիկ էլ են ապրում, որոնք աղմկոտ են։ Հետեւաբար, եթե Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն լիներ, լավ կլիներ։ Ախալցխայում դիալիզ են անցնում երկու շրջաններից մոտ 47 մարդ։
Ինչպես նշում է Ռենադան, անցյալ տարի նա երկու վիրահատություն է տարել, որոնց համար վճարել է ։ Նա դիմել է քաղաքապետարան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով՝ օգնություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։
Ռենադան ամուսնացած է և ունի երկու անչափահաս երեխա։ Այն բանից հետո, երբ ամուսինն իմացել է նրա հիվանդության մասին, վերցրել է երեխաներին և բաժանվել նրանից։ Ռենադան նույնիսկ չի կարողանում հանդիպել իր երեխաներին, նրանք ապրում են հեռու, իսկ առողջությունը նրան թույլ չի տալիս երկար ճանապարհորդել։ Ամուսինը թույլ չի տալիս նրան առցանց շփվել երեխաների հետ։ Այժմ Ռենադան ծնողների հետ պայքարում է առողջության համար։
Նինոծմինդայից և Ախալքալաքից մոտ 45 երիկամային անբավարարությունով հիվանդներ շաբաթական երեք օր, մեկուկես ժամյա ճանապարհ են գնում Ախալցխա հասնելու համար, իսկ հետո դիալիզ անցնելուց հետո վերադառնում են տուն։
Մինչ օրս նրանց միակ խնդրանքը Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն բացելն է։
Ավելին իմացանք Ռենադա Զորօղլյանից։
Դաժան պայմաններ դիալիզի ենթարկվող նինոծմինդացիների համար