Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցը «Իրավական մշակույթ» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել սպորտային գույք:
Դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Մեր դպրոցը տարբեր ծրագրերի է մասնակցում, սակայն «Իրավական մշակույթ» ծրագրով բազմիցս անգամ ունեցել ենք հաջողություններ: Անցյալ տարի շահել էինք գրադարանի վերանորոգման մրցույթը: Այս տարի ի ուրախություն մեր երեխաների ստացանք սպորտային գույք՝ 1200 լարի արժողությամբ: Այս պահին մեր դպրոցը ուրախ մեկնարկ խաղերը անցկացնելու համար այլեւս ոչ մի բանի պակաս չունի: Այս ծրագրում ներառված են 9-10 եւ մասամբ 8 -րդ դասարանի աշակերտները»:
«Դպրոցական օլիմպիադայի շրջանակներում մենք հաղթել ենք ուրախ մեկնարկ խաղերով, պատրաստվում ենք 2 -րդ փուլին, քանի որ հիմա դպրոցը համալրվել է սպորտային գույքով ինչպես նաեւ սպորտի ուսուցիչը ակտիվ աշխատանք է տանում երեխաների հետ, կարծում եմ մենք այս փուլում նորից հաղթանակ կունենանք»,- նշեց Արոյանը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Ընթերցեք նաև՝