Հեշտիայի թիվ 2 դպրոցը ծրագրով նոր սպորտային գույք է շահել. Զրույց Սեւակ Արոյանի հետ

Հեշտիայի թիվ 2 դպրոցը ծրագրով նոր սպորտային գույք է շահել. Զրույց Սեւակ Արոյանի հետ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Սեւակ Արոյանը, դպրոցի կողմից մասնակցել է սպորտային նախագծի եւ հաղթելով այն ձեռք են բերել սպորտային գույք՝ թենիսի սեղան, թենիսի համար նախատեսված ռակետ եւ համապատասխան գնդակներ:

Սեւակ Արոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ծրագիրը կազմված էր 2 փուլից եւ հաղթահարելով դրանք ստացել ենք համապատասխան մարզագույք: Վրաստանի մասշտաբով թվով 5 դպրոցների է տրամադրվել գույք որից մեկն էլ մեր դպրոցն է: Սկսել ենք աշխատել երեխաների հետ, խմբակ է կազմվել եւ դասերից հետո մարզումներն իրականացնում ենք, որտեղ հաճախում են ինչպես տղաները այնպես էլ աղջիկները: Այս ամենը շատ դրական է անդրադառնում երեխաների առողջ ապրելակերպի վրա, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս երեխաներին ավելի պատրաստված մասնակցել տվյալ սպորտաձեւի մրցույթներին»:

Նշենք, որ Արոյանը արդեն 28 տարի է աշխատում է դպրոցում եւ ինչպես ինքն է ասում մեծ սիրով է աշխատում երեխաների հետ, հիմա էլ պատրաստվում են ուրախ մեկնարկ խաղերով ներկայանալ տարածաշրջանային առաջնությանը, դպրոցական օլիմպիադիաի շրջանակներում:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի թիվ 2 դպրոցը ծրագրով նոր սպորտային գույք է շահել