Լարսում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը 

Լարսում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը 

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի-Կոբի հատվածում, վերականգնվել է կցորդով և կիսակցորդոց ավտոտրանսպորտի տեղաշարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքից պաշտպանության թունելներով։ Թունելներում բեռնատարների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։