ԵՄ-ն սարքավորումներ է տրամադրել Վրաստանի սահմանային ոստիկանությանը

ԵՄ-ն սարքավորումներ է տրամադրել Վրաստանի սահմանային ոստիկանությանը

Եվրամիությունը Վրաստանի սահմանային ոստիկանությանը տրամադրել է հսկողության համակարգեր, արտաճանապարհային մեքենաներ և ավտոբուսներ, հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, Եվրամիությունն ակտիվորեն շարունակում է աջակցել Վրաստանում սահմանների ինտեգրված կառավարման գործընթացին, որը ենթադրում է սահմանների կառավարման համակարգերի մշակում և արդիականացում։

«Վրաց-ադրբեջանական պետական ​​սահմանին տեղադրված ժամանակակից հսկողության համակարգերը զգալիորեն կուժեղացնեն ցամաքային սահմանի պաշտպանության ուղղությունը, կբարելավեն սահմանային հատվածների վերահսկման հնարավորությունները, ինչն իր հերթին կնպաստի հանցագործությունների բացահայտմանը և կանխմանը։

Նշված նախագծերի նպատակն է ամրապնդել Վրաստանի կառավարության կարողությունները սահմանների ինտեգրված կառավարման և միգրացիայի ուղղությամբ՝ համաձայն Եվրամիության և Վրաստանի միջև ստորագրված համապատասխան համաձայնագրերի և գործողությունների ծրագրերի, հատկապես վիզայի ազատականացման գործողությունների ծրագրին»,- նշված է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն, Վրաստանի սահմանային ոստիկանության պետ Նիկոլոզ Շարաձեն, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին և Վրաստանում միգրացիոն միջազգային առաքելության ղեկավար Սանիա Չելեբիչ Լուկովացը ներկա են եղել Վրաստանի ոստիկանությանը սարքավորումների փոխանցման միջոցառմանը:

Ի դեպ, սարքավորումների տեղափոխման գործընթացում ներգրավվել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM)։aliq.ge