Դադեշի թիմը` Նինոծմինդայի վոլեյբոլի շրջանային առաջնության հաղթող

Դադեշի թիմը` Նինոծմինդայի վոլեյբոլի շրջանային առաջնության հաղթող

Այսօր՝ ապրիլի 14 -ին, Նինոծմինդայի սպորտ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի շրջանային մրցաշար:

Առաջանությանը մասնակցում էին թվով 9 թիմեր Նինոծմինդայի եւ 1 թիմ Ախալքալաքի մունիցիպալիտետներից։

Թիմերն էին՝ Մեծ Արագյալ, Ղաուրմա, Փոքր Արագյալ, Խոջաբեկ, Օրոջալար, Ջիգրաշեն, Նինոծմինդայի թիվ 2 դպրոց, Դադեշ, Հեշտիա եւ Թորիա:

Երրորդ հորիզոնականի համար պայքարեցին Հեշտիայի եւ Արագյալի թիմերը, որտեղ հաղթանակ տարավ Հեշտիայի թիմը եւ գրավեց 3 -րդ տեղը:

Ֆինալում մրցեցին Խոջաբեկի եւ Դադեշի թիմերը, որտեղ հաղթանակ տարավ Դադեշի թիմը եւ գրավեց 1 -ին հորիզոնականը, իսկ 2 -րդ տեղում Խոջաբեկի թիմն էր:

Թիմերը՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի եւ մշակույթի ծառայության կողմից պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ պատվոգրերով: