Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Հարավային Սումատրայի Բենկուլու շրջանում, հայտնել է երկրի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը:

«Երկրաշարժը տեղի է ունեցել Բենկուլու քաղաքից մոտ 58 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք՝ տեղական ժամանակով 18.05-ին (Մոսկվայի ժամանակով 14.05-ին-խմբ.): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորության վրա»,- ասվում է գործակալության Twitter-ի էջում։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։ shantnews.am