Կնոջ ուղեղում որդեր են հայտնվել. նրա կյանքը հաջողվել է փրկել

Կնոջ ուղեղում որդեր են հայտնվել. նրա կյանքը հաջողվել է փրկել

Վիետնամուհին քիչ է մնացել մահանար մաշկի տակ նստած մակաբույծ որդերի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Հանոյից 58-ամյա մի կնոջ շտապ հիվանդանոց են տեղափոխել իր սիրելի ուտեստը՝ վիետնամական ավանդական արյան պուդինգը՝ պատրաստված թարմ արյունից և խաշած մսից ուտելուց անմիջապես հետո: Կինը սկսել է ուժեղ գլխացավեր ունենալ։ Բացի դրանից, նա մի քանի անգամ ընկել է առանց որևէ ակնհայտ պատճառի։

Սկզբնական ախտանշանները վկայել են ինսուլտի մասին, սակայն համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ հիվանդը վարակված է մակաբույծներով։ Արյան պուդինգից նրա մարմին ներթափանցած որդերը խուժել են նրա մաշկի տակ և կարողացել թափանցել ուղեղ։

Կնոջը դեղորայք են նշանակել, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նա խոստովանել է, որ ամիսը մեկ անգամ արյան պուդինգ է ուտում և միշտ ինքն է այն պատրաստում։

«Ես կարծում էի, որ քանի որ ես ինքս եմ պատրաստել պուդինգը, այն անպայման մաքուր կլինի, և պետք չէ անհանգստանալ, որ վարակ կբռնես», – բացատրել է վիետնամցին: shantnews.am