Կան խնդիրներ, որոնք հուզում են ուսուցիչներին. Ամիլախվարի

Կան խնդիրներ, որոնք հուզում են ուսուցիչներին. Ամիլախվարի

Հենց առաջին օրերին հայտարարեցի, որ ակտիվ շփում եմ սկսելու կրթության ոլորտում զբաղվող բոլոր մարդկանց, հատկապես ուսուցիչների հետ։ Կան մի շարք խնդիրներ, որոնք անհանգստացնում են ուսուցիչներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին։

Նախարարի խոսքով՝ իրենց հուզող հարցերը կքննարկվեն վաղը ուսուցիչների հետ նախատեսված հանդիպմանը։

«Մեզ արդեն դիմել են, անձամբ են կապվել ինձ հետ, հետևաբար, ուզում ենք նրանց հետ զրուցել այս հարցերի շուրջ, լսել նրանց, թե ինչպես են տեսնում դպրոցի խնդիրների լուծումը և իրենց կարիերայի զարգացման խնդիրները։ Ես հրավիրեցի Գիա Մուրղուլիային՝ որպես խորհրդատու և ստեղծեցինք աշխատանքային խումբ հանրակրթության ուղղությամբ, որը կաշխատի բոլոր այն խնդիրների և մարտահրավերների վրա, որոնք այսօր անհանգստացնում են ուսուցիչներին, ծնողներին և երեխաներին։ Սա է վաղվա հանդիպման գլխավոր նպատակը։ Այս հանդիպումները կշարունակվեն և կլինեն հաջորդ շաբաթների ընթացքում, դրանք ավելի ինտենսիվ կդառնան հնարավորինս շատ ուսուցիչների ընդգրկելու համար»,– ասել է Ամիլախվարին։tv9news.ge