Հայ ժողովուրդն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 108 -րդ տարելիցը

Հայ ժողովուրդն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 108 -րդ տարելիցը

Այսօր` ապրիլի 24 -ին, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունք են քայլում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Չնայած ապրիլի 24 -ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Սուլթան Համիդի, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ 1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին: 1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: shantnews.am

108 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի բնաջնջումը 19-րդ դարի ամենամեծ ողբերգությունն էր, որի հետևանքներն ու հիշողություններն անջնջելի են մինչ օրս: Հայոց Ցեղասպանության Թանգարան-ինստիտուտը կիսվել է մի շարք լուսանկարներով, որոնք այսօր էլ նույնքան ցավ են պատճառում: