Դոլարը կրկին արժեզրկվում է. Ապրիլի 27-ի փոխարժեքը

Դոլարը կրկին արժեզրկվում է. Ապրիլի 27-ի փոխարժեքը

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլի 27-ի դրությամբ մեկ ամերիկյան դոլարը կարժենա 2,5019 լարի, եվրոն՝ 2,7661 լարի, բրիտանական ֆունտ ստերլինգը՝ 3,1226 լարի։

Այսօր, ըստ պաշտոնական փոխարժեքի, ամերիկյան մեկ դոլարն արժեր 2,5046 լարի, եվրոն՝ 2,7618 լարի, իսկ ֆունտը 3,1237 լարի։

Այսօրվա առուվաճառքի արդյունքում ստացված փոխարժեքը ուժի մեջ կմտնի ապրիլի 27-ից։