Ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը մասնակցում է Աշխարհի առաջնությանը

Ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը մասնակցում է Աշխարհի  առաջնությանը

Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը մեկնել է 2023 թվականի Մեծահասակների բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու, որը կայանում է Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում, ապրիլի 28-ից մայիսի 15-ը։ Ախալքալաքի մարզահամալիրից առաջնությանը մասնակցում է բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը:

Ձեզ ենք ներկայացնում Աշխարհի առաջնության մասնակից մարզիկներին և պատվիրակության անդամներին`

Սախիլ Ալախվերդով48 կգ, Արտյուշ Գոմցյան՝ 60 կգ, Լաշա Գագնիձե՝ 63,5 կգ, Լաշա Գուրուլի 67 կգ, Էսկերխան Մադիև՝ 71 կգ,Գիորգի Խարաբաձե՝ 75 կգ,Օթար Նավերիան՝ 80 կգ,Գիորգի Ղուշիտաշվիլի՝ 86 կգ,Գիորգի Ճիղլաձե՝ 92 կգ.Նիկոլոզ Բեգաձե՝ 92+ կգ.Բեժան Ճիճինավա՝ գլխավոր մարզիչ
Թեյմուրազ Օչիգավա՝ մարզիչԻլիա Տլաշաձե՝ մարզիչ Բեքա Բրեգաձե՝ բժիշկ։

Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, Եվրոպայի 2022 թ.-ի չեմպիոն, ինչպես նաև միջազգային տարբեր մրցումների մեդալակիր։ Նա մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։ jnews.ge