Առաջարկում են դպրոցներում սննդի խնդրի լուծման երկու տարբերակ

Առաջարկում են դպրոցներում սննդի խնդրի լուծման երկու տարբերակ

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անի Ծիթլիձեն ասել է, որ կուսակցությունը դպրոցներում սննդի խնդրի լուծման երկու տարբերակ է առաջարկել կառավարությանը: Ծիթլիձեն, սակայն, նշել է, որ մինչ այժմ պատասխան չունեն, թե երբ կներդրվի նշված ծրագիրը դպրոցներում։

Խնդրին անդրադառնալով՝ Ծիթլիձեն որպես օրինակ է բերել է մի քանի միջազգային հետազոտությունների արդյունքները, դրանց թվում` UNICEF-ի վերջին փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ Վրաստանում աշակերտների 35 տոկոսը երբեք դպրոցում չի սնվում։

«Վրաստանի քաղաքացիներին, ծնողներին և երեխաներին պետք է պատասխան տրվի, թե երբ է Վրաստանի կառավարությունն սկսելու անվճար սննդի ծրագրի իրականացումը հանրակրթական դպրոցներում կամ ինչ է անում  այդ ծրագրի իրականացման համար»,- ասել է Ծիթլիձեն։

Ըստ նրա՝ անվճար սննդի վերաբերյալ Վրաստանի կրթության նախարարության պատասխանն այն է, որ դպրոցների 80 տոկոսը չունի ճաշարան, և անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ։aliq.ge