Որքան շրջանավարտ ունի Նինոծմինդայի շրջանը այս տարի

Որքան շրջանավարտ ունի Նինոծմինդայի շրջանը այս տարի

2023 թվականի մայիսի վերջին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 38 դպրոցներում ավարտվում է 12-րդ դասարանի շրջանավարտների ուսումնական տարին։

Սա նշանակալից պահ է յուրաքանչյուր շրջանավարտների համար, ովքեր պատրաստվում են ավարտել իրենց դպրոցը և անցնել իրենց կյանքի հաջորդ փուլ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 12 դասարանների շրջանավարտների ընդհանուր թիվը կազմում է 285 մարդ։ Նրանցից յուրաքանչյուրն ավարտում է 12-ամյա ուսումը և պատրաստվում է ստանալ ավագ դպրոցի ատեստատ։

Շրջանավարտների համար այս օրը կլինի նոր կյանքի սկիզբ։ Նրանք որոշումներ կկայացնեն իրենց ապագայի վերաբերյալ և կընտրեն, թե որ մասնագիտությամբ են ցանկանում զբաղվել: Որտեղ են պատրաստվում գնալ շրջանավարտները ուսոմը շարունակելու, այս մասին կխոսենք մեր հաջորդ նյութերում։

Նինոծմինդայի թիվ 1 դպրոցն ունի 33 շրջանավարտ; Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում՝ 17 շրջանավարտ; Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում՝ 10 շրջանավարտ, Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցում՝ 6 շրջանավարտ; Մ.Խանչալի գյուղում՝ 10 շրջանավարտ; Փ.Խանչալի – 4 շրջանավարտ; Գորելովկա գյուղի թիվ 1 դպրոցում՝ 6 շրջանավարտ; Գորելովկա գյուղի թիվ 2 դպրոցում՝ 12 շրջանավարտ; Գորելովկա գյուղի թիվ 3 դպրոցում՝ 7 շրջանավարտ; Ժդանովական գյուղի դպրոցում՝ 3 շրջանավարտ; Սպասովկա գյուղի թիվ 1 դպրոցում՝ 4 շրջանավարտ; Սամեբա գյուղի դպրոցում -1 շրջանավարտ; Գանձա գյուղի թիվ 1 դպրոցում՝ 11 շրջանավարտ; Գանձա գյուղի թիվ 2 դպրոցում՝ 24 շրջանավարտ; Փոկա գյուղի դպրոցում՝ 27 շրջանավարտ; Սաթխա գյուղի դպրոցում՝ 21 շրջանավարտ; Մ.Արագյալ գյուղի դպրոցում՝ 6 շրջանավարտ; Օրոջալար գյուղի դպրոցում՝ 7 շրջանավարտ; Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցում՝ 8 շրջանավարտ; Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցում՝ 13 շրջանավարտ; Թորիյա գյուղի դպրոցում՝ 5 շրջանավարտ; Ուչմանա գյուղի դպրոցում՝ 2 շրջանավարտ; Մ.Գոնդուրա գյուղի դպրոցում՝ 12 շրջանավարտ; Դիլիֆ գյուղի դպրոցում՝ 12 շրջանավարտ; Փ.Գոնդուրա գյուղի դպրոցում՝ 6 շրջանավարտ; Մամզարա գյուղի դպրոցում՝ 4 շրջանավարտ; Ղուլալիս գյուղի դպրոցում՝ 5 շրջանավարտ; Ջիգրաշեն գյուղի դպրոցում՝ 6 շրջանավարտ; Օրլովկա գյուղի դպրոցում – 1 շրջանավարտ; Տամբովկա գյուղի դպրոցում՝ 2 շրջանավարտ.

Կաթնատու, Եֆրեմովկա Սպասովկայի թիվ 2 , Սաղամո, Ռոդիոնովկա, Վլադիմիրովկա, Ղաուրմա և Փ. Արագյալ գյուղերի դպրոցներում շրջանավարտներ չկան։ Այս դպրոցները իննամյա են: