1000 լարի պատերազմի վետերաններին , իսկ 500 լարի նրանց ընտանիքներին

1000 լարի պատերազմի վետերաններին , իսկ 500 լարի նրանց ընտանիքներին

Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության որոշմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին վճարվել է 1 000 լարի, իսկ այս պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին՝ 500 լարի։

Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունը «Պատերազմի վետերանների օգնություն» ծրագրի շրջանակներում համապատասխան գումար է փոխանցել Թբիլիսիում գրանցված 86 անձի։

Մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի 47 վետերան ստացել է 1 000 լարի, իսկ այս պատերազմում զոհվածների ընտանիքի 39 անդամները՝ 500 լարի։ Թբիլիսիի քաղաքապետարանը գումարը փոխանցել է շահառուների անձնական բանկային հաշվեհամարին՝ Վետերանների գործերի պետական ​​ծառայության տրամադրած տվյալների բազայի հիման վրա։

Տեղեկությունը տարածում է քաղաքապետարանը։ 1tv.ge