Ախալցիխեում տղամարդը տարրական դասարանի աշակերտին կոնֆետներ է առաջարկել՝ տուն տանելու նպատակով

Ախալցիխեում տղամարդը տարրական դասարանի աշակերտին կոնֆետներ է առաջարկել՝ տուն տանելու նպատակով

Մայիսի 3-ին, Ախալցիխեի հանրակրթական դպրոցներից մեկը ոստիկանություն է կանչել։ Ուսուցիչների ու ծնողների խոսքով՝ անհայտ տղամարդը տարրական դասարանի աշակերտին կոնֆետներ է առաջարկել՝ տուն տանելու համար։ Դեպքի մասին տեղեկացրել է ՆԳՆ պաշտոնյան։ sknews.ge

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 2-ին, ցերեկը՝ դասընթացների ավարտից հետո։ Փաստն հայտնի է դարձել ուսուցիչներին այսօր։

Ինչպես «Հարավային դարպասին» պատմում է դասարանի ուսուցիչը, փողոցում կանգնած աղջիկների հետ խոսել է մեքենայի միջից անծանոթ մի մարդ։

«Առավոտյան աշակերտներից մեկն ինձ ասաց. «Ուսուցիչ, երեկ ինձ հանդիպեց մի անծանոթ մարդ և առաջարկեց, որ գնամ իր հետ, որ ինձ համար շոկոլադներ առնի։ Ես հրաժարվեցի ամեն ինչից»։
Այդ ընթացքում երեք աղջիկ էլ եկան դասարան, կարծես սպասում էին, որ ես գամ, չորսն էլ շրջապատեցին ու նույնը հաստատեցին։ Տղամարդն ասել է.- Հետևիր ինձ, սիրուն գանգուրներով աղջնակ, ես մենակ եմ ապրում, քեզ կտանեմ Գորի ու քեզ համար շատ կոնֆետներ կգնեմ, եթե չգաս, շատ կփոշմանես։ Երեխան փախել է, պատմել է իր դասընկերներից մեկի ծնողին, բայց այս մանրամասները չի ասել, պարզապես ասել է, որ իր հետ տղամարդ է խոսել»,- մեզ հետ զրույցում ասաց ուսուցչուհին։

Նրա խոսքով՝ աշակերտներին հանձնել են ծնողներից մեկին, ով երեխաներին մոտ գտնվող մեքենայում է եղել այդ պահին։

«Ինչպես ծնողն ասաց՝ տեղն այնքան մարդաշատ էր, որ ինքը դեպքը տագնապալի չի համարել ու երեսին չի նայել, ուղղակի կանչել է՝ մեծ մարդ ես, երեխեքի հետ ինչ ես խոսում, իսկ մարդը պատասխանել է՝ ի՞նչ կա դրա մեջ, տիկին։ Երեխաները բոլորովին չեն վախեցել, ուստի նրանցից ոմանք սկզբում նույնիսկ ծնողներին չեն ասել այս մասին»,- ասում է դաստիարակը։

Ինչ վերաբերում է ոստիկանություն կանչելուն, ապա, ինչպես ուսուցչուհին է ասում, որոշումը կայացրել է մանդատուրը։

«Լավ կլիներ, որ ծնողները երեկ զանգեին։ Քանի որ այս տեղեկությունը այսօր է հասել դպրոց, մանդատուրն է զանգել։ Մենք՝ դպրոցից, բնականաբար, պատրաստ ենք եղել ամեն ինչ ասել, ոչ ոք չի փորձել թաքցնել»։

«Հարավային դարպաս»-ին դպրոցի աշակերտների ծնողները նույն բանն են ասում. «Մարդն ասել է՝ տանը կոնֆետներ ունեմ, հետևիր ինձ, թե չէ կփոշմանես»։

«Հարավային դարպաս»-ի տեղեկություններով՝ իրավապահներն արդեն հարցաքննել են ծնողներին։

Պարզվել է արդյոք տղամարդու ինքնությունը և որ հոդվածով է սկսվել նախաքննությունը, այս փուլում հայտնի չէ, խմբագիրները սպասում են ՆԳՆ-ի պատասխանին։

Դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար դիմեցինք դպրոցի տնօրինությանը, ինչպես կրթական վարչությունից հայտնեցին, պատասխանը կտրամադրեն միայն գրավոր։ Խմբագիրներն արդեն հարցեր են ուղարկել դպրոցի տնօրենի անունով։ Սպասում ենք դատախազության մեկնաբանություններին։

Սամցխե-Ջավախեթիի շրջանի «Սաֆարի» փաստաբան Դիմիտրի Չխիտունիձեի խոսքով, իրավապահների համար կարևոր է նման փաստերի ժամանակին և արդյունավետ հետաքննությունը։

«Երեխաների հոգեկանը բոլորովին այլ կերպ է դասավորված, եւ պետք է ավելի զգայունություն ցուցաբերեն թե՛ ՆԳՆ-ն, թե՛ դպրոցը, թե՛ իրավապահ մարմինը։
Պետք է ժամանակին արձագանքել. Անչափահաս երեխաների հետ նման վերաբերմունքը և ոտնձգությունների նման շփումը առաջացնում է համապատասխան վախ։ Մենք կարող ենք կապված լինել հնարավոր հանցագործության հետ։

Ենթադրյալ հանցագործը կարող է շատ այլ մտադրություններ ունենալ… Ընդհանրապես, այն, ինչ գիտենք մանկապղծության հետ կապված, սկսում են նմանատիպ բովանդակության խոսակցություններից։ Ուստի կանխարգելման նպատակով ի սկզբանե պետք է հետևել համապատասխան արձագանքի»,- ասում է Դիմիտրի Չխիտունիձեն։