Բնակչության անզգուշությունը հանգեցրել է նախկին ուսումնարանի տարածքի կրկնակի հեղեղումների

Բնակչության անզգուշությունը հանգեցրել է նախկին ուսումնարանի տարածքի կրկնակի հեղեղումների

Նինոծմինդայի նախկին ուսումնարանի տարածքը կրկին լցվել է կոյուղաջրերով։

Քաղաքի կոյուղու և ջրամատակարարման համակարգերի մեծ մասը հնացած է, բայց լավ վիճակում գտնվողների մասին էլ մարդիկ չեն մտածում։

Իրավիճակը նշված վայրում

Անցյալ տարի ջրամատակարարման ծառայությունը խողովակների մաքրման աշխատանքներ է իրականացրել։ Այն ժամանակ ծառայության աշխատակիցները պետք է մաքրեին 5 հորեր։ «Մարդիկ չարաշահում են կոյուղու համակարգը. Խողովակները լցված էին գոմաղբով։ Այդ խողովակները 200 մմ տրամագծով են, և գոմաղբը դրանց օգնությամբ չի հանվում, դրա համար 500 մմ երկարությամբ խողովակներ կան»,- ասաց ծառայության պետը։

Կոյուղու ջրի արտահոսքի պատճառով շրջակա տարածքում տհաճ հոտ է:
Ներկա պահին կրկին ջրհեղեղի պատճառն անհայտ է, սակայն «Ռադիո ՆՈՐ»-ը կապ հաստատեց նշված ծառայության պետ Արզուն Գորոյանի հետ, ով տեղեկացրեց, որ վաղը կսկսեն աշխատանքները և կպարզեն կոյուղու արտահոսքի պատճառը և կլուծեն խնդիրը։