Թուրքիայում հաշվել են քվեաթերթիկների 100 տոկոսը. Ոչ ոք չի հաղթել

Թուրքիայում հաշվել են քվեաթերթիկների 100 տոկոսը. Ոչ ոք չի հաղթել

Թուրքիայի նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,24%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,06%-ը։

Քանի որ ոչ մի թեկնածու չի ստացել ձայների 50 տոկոսը, հաղթողը կորոշվի մայիսի 28-ին կայանալիք երկրորդ փուլում։

Երկրի ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ։