Ուժի մեջ է մտել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները վերացնելու Ռուսաստանի որոշումը

Ուժի մեջ է մտել Վրաստանի քաղաքացիների համար վիզաները վերացնելու Ռուսաստանի որոշումը

Ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին հրամանագիրը, որի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի, միայն վավեր փաստաթղթերի հիման վրա և այնտեղ մնալ 90 օր ժամկետով։

Վրաստանի քաղաքացիների համար այժմ վիզա կպահանջվի աշխատանքի մեկնելու կամ Ռուսաստանում ավելի երկար մնալու համար։