Վրաստանում երեխաների թրաֆիքինգի գործ է բացահայտվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վրաստանում երեխաների թրաֆիքինգի գործ է բացահայտվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վրաստանում անչափահասների թրաֆիքինգի գործով ոստիկանները չորս կնոջ են ձերբակալել, ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ գործողությունն իրականացրել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությունը՝ Վրաստանի դատախազության հետ համատեղ։

Չորս ձերբակալվածներից մեկն արդեն պայմանական պատիժ էր կրում նախկինում կատարված հանցագործության համար։

Հետաքննությունը չի լուսաբանում բուն երեխաների թրաֆիքինգի փաստը, սակայն հայտնում է, որ կալանավորները հոգեբանական ճնշում են գործադրել մանկահասակ երեխաների վրա և սիստեմատիկ կերպով ստիպել նրանց ծաղիկներ վաճառել և ողորմություն մուրալ։

Նաև, ըստ հետաքննության, նրանք վիրավորել և ծեծել են երեխաներին։

Այժմ կալանավորներին սպառնում է 14-ից 17 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվեն անչափահասների թրաֆիքինգի մեջ: