Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվեց շաբաթօրյակ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվեց շաբաթօրյակ

Մայիսի 17-ին Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ համայնքային աշխատանքի օր։ Շաբաթօրյակին մասնակցում էին քաղաքապետարանի և պետական այլ կառույցների բոլոր աշխատակիցները, ինչպես նաև կոմունալ ծառայության աշխատակիցները:

Ինչպես նշեցին մասնակիցները, նման գործողությունները ժամանակավոր երեւույթ են։ Մշտապես մաքուր լինելու համար անհրաժեշտ է, որ բնակիչները ոչ մի տեղ աղբ չթափեն և մաքուր պահեն քաղաքը։ Նման միջոցառումներն օգնում են յուրաքանչյուր բնակչի գիտակցել, որ մեր քաղաքի ու գյուղի ապագան մեր ձեռքերում է։

Շաբաթօրյակ անցկացվում է առնվազն տարին երկու անգամ ։ Բայց լավ արդյունք ունենալու համար անհրաժեշտ է, որ բնակիչները ևս մտահոգ լինեն այս հարցում։

Radio NOR · В Ниноцминдском муниципалитете провели субботник