Իմ երիտասարդ ընկերներին, որոնց համար այսօր հնչելու է դպրոցական վերջին զանգը, անկեղծորեն շնորհավորում եմ. Ղարիբաշվիլին

Իմ երիտասարդ ընկերներին, որոնց համար այսօր հնչելու է դպրոցական վերջին զանգը, անկեղծորեն շնորհավորում եմ. Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է բոլոր շրջանավարտներին դպրոցական վերջին զանգի կապակցությամբ:

«Իմ երիտասարդ ընկերներին, որոնց համար այսօր հնչելու է դպրոցական վերջին զանգը, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ։

Այսօրվանից ձեր առջև սկսվում է բոլորովին նոր փուլ՝ նոր տպավորություններով, հարաբերություններով, ընկերներով, ապագայի և հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ, և ամենակարևորը՝ զարգացման նոր հեռանկարներով։ Հաջողություն այս մեծ ճանապարհորդության մեջ:

Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը արժանի տեղ կգտնի հասարակության մեջ, որ ձեր ուսումն ու աշխատանքը նույնքան օգտակար կլինեն մեր երկրի համար, որքան ձեր անձնական առաջընթացը։

Ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեր կառավարությունն անում է ամեն ինչ՝ ձեզ՝ վաղվա Վրաստանի գլխավոր կերտողների համար կրթության, ինքնաիրացման և արժանապատիվ կյանքի բոլոր պայմանները ստեղծելու համար։

Դուք յուրահատուկ սերունդ եք, և ես հավատում եմ, որ կստեղծեք այդպիսի յուրահատուկ ապագա: