Վրաստանի օդանավակայանները կարող են հայտնվել պատժամիջոցների սպառնալիքի տակ

Վրաստանի օդանավակայանները կարող են հայտնվել պատժամիջոցների սպառնալիքի տակ

Մենք մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ։ Սա կարող է նշանակել, որ վրացական ավիաընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով, այժմ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու ժամանակը չէ։

«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Մենք մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ։ Սա կարող է նշանակել, որ վրացական ավիաընկերությունները կարող են հայտնվել պատժամիջոցների սպառնալիքի տակ։ Մենք՝ ողջ արևմտյան հասարակությունը, հեռացել ենք այս ռեժիմից, և այժմ ժամանակը չէ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։