Հեշտիայի գյուղական համայնքում գիշերային լուսավորության վառված լամպերը փոխարինվել են

Հեշտիայի գյուղական համայնքում գիշերային լուսավորության վառված լամպերը փոխարինվել են

NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում գիշերային լուսավորության լամպերը տեղ-տեղ շարքից դուրս էին եկել եւ ենթակա էին փոփոխման:

Նինոծմինդայի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Գիշերային լուսավորության լամպերի փոփոխման աշխատանքներ իրականացվում է ամեն օր ամբողջ Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Մի քանի օր առաջ փոխվել է Թորիա եւ Ուչմանա գյուղերում վառված լամպերը: Հեշտիայում նույնպես լամպերի փոփոխման աշխատանքներ տարվել են, մնացել է մի քանի լամպեր փոխելու դա էլ մոտ օրերս կիրականացվի»:

Նշենք, որ Հեշտիա գյուղում փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 22 կմ, իսկ գիշերային լուսավորությամբ ապահովված է 4,5 կմ -ը: Այս տարի Հեշտիայում գյուղական ծրագրի շրջանակներում նույնպես նախատեսված է գիշերային լուսավորության անցկացում:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի գյուղական համայնքում գիշերային լուսավորության վառված լամպերը փոխարինվել են