Գլոբալ ստրկության ինդեքսում Վրաստանը 160 երկրների մեջ 38-րդն է

Գլոբալ ստրկության ինդեքսում Վրաստանը 160 երկրների մեջ 38-րդն է

Տարածաշրջանի երկրներից այս առումով լավագույն դիրքում է Վրաստանը։

Վարկանիշում Վրաստանը առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան և Բուլղարիան։

Ստրկության համաշխարհային ինդեքսը զեկույց է, որը գնահատում է աշխարհի 160 երկրներում մարդկանց թիվը, ովքեր ստիպված են ապրել ժամանակակից ստրկության ներքո:

2021 թվականի դրությամբ մոտ 50 միլիոն մարդ ապրում էր ստրկության մեջ՝ 2016 թվականի համեմատ աճելով 10 միլիոնով։

Վարկանիշի առաջին հնգյակում են Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Մավրիտանիան, Սաուդյան Արաբիան և Թուրքիան։ Ստրկության առումով լավագույն իրավիճակը Շվեյցարիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և Շվեդիայում է։

Ինդեքսն ուսումնասիրում է իրավիճակը երկրներում՝ հիմնվելով երեք գործոնի վրա՝ ժամանակակից ստրկության աստիճանը բնակչության համամասնությամբ, մանկական ամուսնությունների թիվը և մարդկանց թրաֆիքինգի մակարդակը: