Նինոծմինդայի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Մցխեթային. «Մաստեր լիգա»

Նինոծմինդայի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Մցխեթային. «Մաստեր լիգա»

Մայիսի 27 -ին, Նինոծմինդայի հավաքական ֆուտբոլի թիմը Դուշեթիում անցկացրեց առաջին հանդիպումը «Master League» կոչվող ֆուտբոլային առաջնության շրջանակներում, որտեղ ամեն թիմում խաղում են 6 խաղացող և 1 դարպասապահ:

Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մաստեր լիգայի բոլոր խաղերը տեղի կունենա Դուշեթիում: Մեր խմբում խաղում են թվով 10 թիմեր՝ Մցխեթա, 2 թիմ Թբիլիսիից, Կասպի, մեկ թուրքական թիմ, Դուշեթի, Բորջոմի եւ այլն: Մայիսի 27 -ին մեր թիմը մրցեց Մցխեթայի թիմի հետ եւ հաղթեցինք 4-3 հաշվով: Ասեմ, որ Վրաստանի «Մաստեր լիգայի» ֆուտբոլի ֆեդերացիան մեր տղաներին նվիրեց ֆուտբոլային մարզաշապիկներ»:

«Քաղաքապետարանի սպորտի եւ մշակույթի ծառայության կողմից մեր տղաները նույնպես ստացել են փոխարինող 2 -րդ մարզաշապիկները եւ մարզակոշիկներ: Ինչպես նաեւ ապահովված է տրանսպորտը եւ սնունդը: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 17 -ին Կասպիի թիմի հետ», – նշեց Բրոյանը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի ֆուտբոլի թիմը հաղթեց Մցխեթային. «Մաստեր լիգա»