Դեպի Վրաստան ապահովագրությամբ. 2024 թվականի հունիսի 1-ից երկիր մուտք գործելու կանոնները կփոխվեն

Դեպի Վրաստան ապահովագրությամբ. 2024 թվականի հունիսի 1-ից երկիր մուտք գործելու կանոնները կփոխվեն

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում կներդրվի պարտադիր առողջության և դժբախտ պատահարների ապահովագրություն՝ Վրաստան այցելող բոլոր այցելուների համար։

Թե ինչպես է տրամադրվելու ապահովագրությունը և ինչ ժամկետով, Վրաստանի կառավարությունը կորոշի հատուկ որոշմամբ։ Այն կորոշի ապահովագրական փաթեթի նվազագույն արժեքը:

Միաժամանակ տուրօպերատորները պարտավոր կլինեն զբոսաշրջիկներին տեղեկացնել ապահովագրական ծախսերի մասին։

Միաժամանակ պետությունը տուգանելու է բոլոր այն այցելուներին, ովքեր կցանկանան շրջանցել կանոնները և խախտել պաշտոնական ապահովագրության պահանջը։ Տուգանքը կկազմի 300 լարի։
«Զբոսաշրջության մասին» օրենքի շուրջ Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանը աշխատել են մի քանի տարի։