Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օր

Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Պատմություն

Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել։ Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն։ Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին։ Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին։

Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։ Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ։ 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության։ Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի։

1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխանրի իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ։ Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները։

Երեխաների պաշտպանության Միջազգային օրվա առթիվ բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվում են ավանդական տոներ։ Երեխաների համար կազմակերպվում են զանազան սպորտային մրցույթներ և համերգներ նվերներով ու անակնկալներով:Բազմաթիվ քաղաքներւմ անցկացվում են մրցույթներ՝ նկարներ ասֆալտի վրա։